Author Archives: Miqayel

«Կարող ես խնջույքներ անել, հարբել և անել այն, ինչ ուզում ես»․ Նասրին պատմել է, թե Սամպաոլին ինչպես է իրեն կանչել Սևիլիա

«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին պատմել է, թե ինչպես է «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին նրան համոզել, որ տեղափոխվի անդալուզական ակումբ․ «Սամպաոլին այնքան շատ էր ուզում, որ ես տեղափովեմ «Սևիլիա», որ մի օր ինձ ասաց․ «Տեղափոխվի՛ր մեզ մոտ։ Կարող ես խնջույքներ անել, հարբել և անել այն, ինչ ուզում ես։ Ես […]

Լիվերպուլը Կարիուսին թույլ չի տա մասնակցել մարզումներին

Ինչպես գիտեք, գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսը «Բեշիկթաշի» հետ խզել է վարձակալության պայմանագիրը և վերադարձել է «Լիվերպուլ»։ 26-ամյա գերմանացի դարպասապահի տրանսֆերային ամբողջական իրավունքը պատկանում է հենց մերսիսայդյան ակումբին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, գերմանացի դարպասապահն այլևս որևէ հանդիպման չի մասնակցի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, անգլիական ակումբի ղեկավարությունը բարկացած է «Բեշիկթաշի» ղեկավարության վրա, որ տարվա սկզբից […]

22-ամյա Ֆուտբոլիստը ձերբակալվել է հանրային վայրում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար

Մայիսի 4-ին ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Անժերը» պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը նոր՝ երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի 22-ամյա հարձակվող Ֆարիդ Էլ-Մելալիի հետ։ Ւնչպես տեղեկացնում է Le Parisien-ը, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, հայտնի դարձավ, որ ալժիրցի ֆուտբոլիստը տարօրինակ հանգամանքներում ձերբակալվել է։ Բանն այն է, որ նրա հարևանները դիմել են ոստիկանություն, քանի որ ֆուտբոլիստը այն շենքի […]

Ռեալն ու Բարսելոնան ժամանել են մարզաբազա (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, իսպանական երկու գրանդները՝ «Ռեալը» և «Բարսելոնան» ժամանել են իրենց մարզաբազաներ։ Ֆուտբոլիստները հանձնելու են կորոնավիրուսի թեստ և բնակվելու են մարզաբազայում։ Ֆուտբոլիստները մարզումները կանցկացնեն անհատական ծրագրող՝ փոքրիկ խմբերով։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Լա լիգայի վերսկսումը սպսավում է հունիսին։

Համացանցում հերթական լուսանկարն է հայտնվել Սոնի զինծառայությունից

Ինչպես գիտեք «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը ապրիլին զորակոչվել է բանակ։ 27-ամյա ֆուտբոլիստը Չեդջու կղզում անցնում է ծովային հետևակի բազային գիտելիքների վերապատրաստում։ Սոնի ծառայությունը կտևի մոտ երեք շաբաթ և «Տոտենհեմի» մարզաբազա կվերադառնա մայիսին։ Այսօր համացանցում Սոնի ծառայությունից հերթական լուսանկարն է հայտնվել, որը հրապարակել են «Տոտենհեմի» երկրպագուների Twitter-յան էջը։ Նշենք, որ Հարավային Կորեայում պարտադիր ծառայությունը […]

Տեսադարան N27. Ֆրանսիա – Արգենտինա?

2018 թվականին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իրավամամբ համարվում է լավագույն մունդիալներից մեկը, եթե ոչ լավագույնը։ Այն աչքի ընկավ իր դրամատիզմով և գոլառատությամբ, իսկ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ գործարկվեց տեսակրկնապատկերների VAR-համակարգը, ինչն էլ նպաստեց, որ գրեթե զրոյական էին մրցավարական սխալները։ Ռուսական իշխանություններն էլ իրենց հերթին հիանալի էին կազմակերպել գրեթե ամեն ինչ՝ մարզադաշտերից […]

Հերտան Սալոմոն Կալուին սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար հեռացրել է մարզումներից?

«Հերտայի» ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառել ակոմբի հարձակվող Սալոմոն Կալուի նկատմամբ։ Բանն այն է, որ իվուարցի հարձակվողը բուժզննման ժամանակ սկսել է facebook-ում ուղիղ եթերով ցույց տալ, թե ինչ է կատարվում ակումբի ներսում և խախտել է սոցիալական հեռավորությունը։ Խաղացողը տասը րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նաև ձեռքով բարևում ակումբի բոլոր աշխատակիցներին և […]

Ամենաթանկարժեք ռետրո մարզաշապիկները

Ֆուտբոլային մարզաշպիկներ հավաքելը շատերի հոբբին է, քանի որ դրանք բավականին գեղեցկացնում են մեր պահարանը։ Այդպիսի հավաքածու ունեցողներին կարելի է հասկանալ, որովհետև դրանք համարվում են յուրօրինակ «ապրանքներ», հատկապես ռետրո մարզաշապիկները։ Մեր ժամանակներում Adidas-ը, Nike-ը և Puma-ն գրավել են այդ շուկան՝ համագործակցելով տարբեր թոփ ակումբների հետ, սակայն նրանց հիմնական թերությունն այն է, որ մեր օրերի մարզաշապիկների մեծ […]

Հայաստանում ֆուտբոլը կդասավանդվի ավագ դպրոցներից մեկում

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում նորամուծություն է սպավում։ Առաջին անգամ դպրոցներում ֆուտբոլը կդասավանդվի՝ որպես ընտրովի առարկա։ Հայաստնի ֆուտբոլի ֆեդերացիայում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ հաջորդ ուսումնական տարվանից Վարդենիսի  Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում կդասավանդվի ֆուտբոլ մարզաձևը․ «Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրինության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունեցանք մեծ ձեռքբերում: […]

Տոլդո․ «Հանուն Ինտերի բազմաթիվ այլ ակումբների եմ մերժել»

«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն պատմել է, որ կարող էր «Ինտերից» տեղափոխվել այլ գրանդ ակումբ․ «Ես ցանկանում է մնալ «Ինտերում», այդ իսկ պատճառով էլ մերժում էի շատ առաջարկներ։ Հաղթելն այդ ակումբի հետ անհավանական զգացություն էր։ Այդ ամենը կարող եմ համեմատել փոթորկից հետո ծովափ հասնելու հետ։ Հանուն «Ինտերի» մերժել եմ բազմաթիվ ակումբների, ինչպիսիք […]

1 1,691 1,692 1,693 1,694 1,695 1,901