«Կարող ես խնջույքներ անել, հարբել և անել այն, ինչ ուզում ես»․ Նասրին պատմել է, թե Սամպաոլին ինչպես է իրեն կանչել Սևիլիա

«Կարող ես խնջույքներ անել, հարբել և անել այն, ինչ ուզում ես»․ Նասրին պատմել է, թե Սամպաոլին ինչպես է իրեն կանչել Սևիլիա

06/05/2020 - 23:38

«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին պատմել է, թե ինչպես է «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին նրան համոզել, որ տեղափոխվի անդալուզական ակումբ․

«Սամպաոլին այնքան շատ էր ուզում, որ ես տեղափովեմ «Սևիլիա», որ մի օր ինձ ասաց․ «Տեղափոխվի՛ր մեզ մոտ։ Կարող ես խնջույքներ անել, հարբել և անել այն, ինչ ուզում ես։ Ես ամեն ինչ կթաքցնեմ ակումբից։ Պարզապես հանգստյան օրերին քեզ կարգի բեր դաշտում»։ Մեկ օր ես պատրաստ չէի հանդիպմանը և ցանկանում էի գնալ տուն՝ ժամանակ անցկացնելով ընտանիքիս հետ։ Սամպաոին ցանկացավ գալ մեր տուն, հետևել ինձ և հոգ տանել շներիս մասին»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Նասրին «Սևիլիայում» հանդես է եկել 2016/17 մրցաշրջանում, երբ վարձավճարով տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթիից»։ Նասրին այս մրցաշրջանից առաջ ազատ գործակալի կարգավիճակով համալրեց բելգիական «Անդերլեխտի» շարքերը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023