Հայաստանում ֆուտբոլը կդասավանդվի ավագ դպրոցներից մեկում

Հայաստանում ֆուտբոլը կդասավանդվի ավագ դպրոցներից մեկում

05/05/2020 - 20:15

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում նորամուծություն է սպավում։ Առաջին անգամ դպրոցներում ֆուտբոլը կդասավանդվի՝ որպես ընտրովի առարկա։

Հայաստնի ֆուտբոլի ֆեդերացիայում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ հաջորդ ուսումնական տարվանից Վարդենիսի  Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում կդասավանդվի ֆուտբոլ մարզաձևը․

«Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրինության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունեցանք մեծ ձեռքբերում:

Հանրապետությունում առաջին անգամ փորձ է արվում նոր ուսումնական տարվանից ավագ դպրոցում ձևավորել մարզական հոսք «Ֆուտբոլ» մարզաձևից:
Ծրագրի ներդրումը թույլ կտա երիտասարդների և աղջիկների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ:

Եվ վերջապես մասսայականությունից դեպի նեղ մասնագիտական որակավորում»,- գրել է Դավթյանը՝ կցելով հետևյալ փաստաթղթի լուսանկարը․

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023