Հերտան Սալոմոն Կալուին սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար հեռացրել է մարզումներից?

Հերտան Սալոմոն Կալուին սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար հեռացրել է մարզումներից?

06/05/2020 - 00:22

«Հերտայի» ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառել ակոմբի հարձակվող Սալոմոն Կալուի նկատմամբ։ Բանն այն է, որ իվուարցի հարձակվողը բուժզննման ժամանակ սկսել է facebook-ում ուղիղ եթերով ցույց տալ, թե ինչ է կատարվում ակումբի ներսում և խախտել է սոցիալական հեռավորությունը։

Խաղացողը տասը րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նաև ձեռքով բարևում ակումբի բոլոր աշխատակիցներին և չի պահպանել այն կանոնները, որոնք պարտադրում է Բունդեսլիգայի ղեկավարությունը։

Բեռլինյան ակումբն արդեն արձագանքել է խաղացողի այդ քայլին՝ նրան հեռացնելով ակումբի մարզումներից։ Խաղացողն իրավունք չի ունենա մասնակցել նաև ակումբի առաջիկա հանդիպումներից մի քանիսին։

«Հերտան» ակումբի պաշտոնական կայքում տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Կալուի տեսանյութը տպավորություն է ստեղծում, թե «Հերտայի» ֆուտբոլիստները լուրջ չեն մոտենում սոցիալական հեռավորության և հիգիենայի պահանջներին։ Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ դա եղել է ընդամենը մեկ խաղացողի գործողություններ։

Այն փաստը, որ ակումբի մյուս աշխատակիցները չեն արձագանքել Կալուի այդ գործողություններին, հստակեցնում է մեկ բան, որ սոցիլական հեռավորության պահպանումը պետք է կիրառվի ավելի ինտեսիվությամբ։

Կալուն այդ քայլով ոչ միայն խախտել է ակումբի ներքին կանոնադրությունը, այլև իր պահվածքով գործել է ստեղծված իրավիճակին դեմ»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Այդ ուղիղ եթերի տեսանյութը Կալուն ջնջել էր սոցցանցերից, սակայն համացանցի այլ օգտատերեր կարողացել էին պահպանել իրենց մոտ՝ հրապարակելով այն։

34-ամյա հարձակվողն արդեն արձագանքել է կատարվածին․

«Ցավում եմ, եթե տպավորություն եմ ստեղծել, որ ես կորոնավիրուսին լուրջ չեմ մոտենում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել կատարվածի համար։

Իրականում ամեն ինչ հակառակն է, քանի որ ես անհանգստանում եմ Աֆրիկայում բնակվողների համար, քանի որ այնտեղ առողջապահական համակարգն այնքան լավը չէ, որքան Գերմանիայում։

Այդ պահին ես պարզապես չէի մտածում, թե ինչ եմ անում։ Ես երջանիկ էի, որ իմ թեստի պատասխանը բացասական էր եղել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել նաև այն մարդկանցից, ովքեր հայտնվել էին այդ տեսանյութի մեջ․ նրանք չգիտեին, որ ես այդ պահին ուղիղ եթերում եմ։ Ես ոչ ոքի չեմ ցանկացել ներքաշել այս գործի մեջ»,- նշել է իվուարցի հարձակվողը։

Նախքան այդ տեսանյութը հրապարակելը, հարձակվողը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ լուրջ չի մոտենում Բունդեսլիգայի առաջարկած նոր կանոնադրությանը․

«Ինչպե՞ս կարող ես խաղալ և հաղթել, եթե դու սահմանափակված ես քո շարժումներու։ Ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է, այդ պատճառով էլ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեն կանոնները, երբ մրցաշրջանը վերսկսվի»,- նշել է Կալուն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023