ԱՊԼ-ի ֆուտբոլիստները ազգանվան փոխարեն կկրեն Black Lives Matter գրությունը
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներն առաջնության վերսկսումից հետո պաշտպանելու են Black Lives Matter (սևամորթների կյանքն ունի արժեք) հակառասիստական ակցիան։ Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության տարբերանշանը մինչև առաջնության ավարտը բացակայելու է ֆուտբոլիստների խաղաշապիկներից, իսկ առաջնության վերսկսումից հետո առաջին 12 հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստների ազգանվան փոխարեն խաղաշապիկներին գրված է լինելու Black Lives Matter գրությունը։ «Մենք, ֆուտբոլիստները […]