Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Կավանին պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, ով գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+1» տարբերակով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում վաստակելու է 10 մլն եվրո աշխատավարձ։

Պաշտոնական․ Ատալանտայի գլխավոր տաղանդներից մեկը կտեղափոխվի ՄՅՈՒ

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը «Ատալանտայի» հետ համաձայնության է հասել 18-ամյա վինգեր Ամադ Տրաորեի տեղափոխության հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իվուարցի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականին։ Խաղացողը պարզապես չի հասցնի ներկա պահին ստանալ Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունք, այդ պաճտառով էլ նա միայն հաջորդ տարի կմիանա նոր ակումբին։ Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» […]

Ադամյանը մոտ է եղել ռուսական ակումբ տեղափոխվելուն, սակայն կողմերը համաձայնության չեն հասել

«Հոֆֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մոտ է եղել «Կրասնոդար» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, ակումբները 27-ամյա հայ կիսապաշտպանի տեղափոխության հարցում համաձայնության էին հասել, սակայն «Կրասնոդարը» Ադամյանի հետ չի կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադմայանը ցանկացել է նոր ակումբում վաստակել 2 մլն եվրո աշխատավարձ, սակայն մերժում է ստացել։ Սարգիս Ադամյանը նախորդ […]

Պաշտոնական․ Ֆիորենտինայի աստղը տեղափոխվեց Յուվենտուս

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ֆիորենտինայի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 22-ամյա իտալացի ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «մանուշակները» ստանալու են 10 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «Յուվենտուսը» խաղացողին գնելու պարտադիր իրավունք կունենա, սակայն դա ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե ակումբը որոշակի սպորտային […]

Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է։ «Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, […]

Ե՞րբ էր վերջին անգամ Լիվերպուլը բաց թողել 7 գոլ

Հոկտեմբերի 4-ին անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2։7 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Աստոն Վիլլայից»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, վերջին անգամ մերսիսայդյան ակումբը 7 գնդակ բաց թողել էր 1963 թվականին, երբ նույն՝ 7։2 հաշվով պարտություն էր կրել «Տոտենհեմից»։

Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը ձեռք բերեց Պորտուի պաշտպանին

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեսին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «4+1» տարբերակով, իսկ մանկունյական ակումբը 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 15 մլն եվրո։ Ալեքս Տելեսը 2016 թվականից հանդես է գալիս «Պորտուի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 195 հանդիպման՝ դառնալով […]

Պաշտոնական․ Բավարիան պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի նախկին հարձակվողի հետ

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական արմատներով կամերունցի հարձակվողը մյունխենյան ակումբին բաժին է հասել անվճար, քանի որ խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ սեպտեմբերի 1-ին ավարտվել էր և նա ազատ գործակալի կարգավիճակում էր։ Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Նոր ակումբի կազմում […]

Պաշտոնական․ Դուգլաս Կոստան վերադարձավ Մյունխեն

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» վինգրեր Դուգլաս Կոստան 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի մյունխենյան ակումբի կազմում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» վարձակալության ավարտից հետո չի ունենալու խաղացողին գնելու անմիջական իրավունք։ Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2015-2017 թվականներին արդեն հանդես եկել է «գերմանական մեքենայի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտում հայտնվել է 77 անգամ՝ […]

Պաշտոնական․ Էվերտոնը հերթական խոշոր տրանսֆերն իրականացրեց

Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը «Նորվիչից» ձեռք է բերել Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքականի կենտրոնական պաշտպան Բեն Գոդֆրեյի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 22-ամյա պաշտպանի դիմաց վճարել է 27․5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Գոդֆրեյը 2017 թվականից համարվում էր «Նորվիչի» ֆուտբոլիստ, որի կազմում մասնակցել է 78 հանդիպման՝ դառնալով […]

1 1,559 1,560 1,561 1,562 1,563 1,920