Պաշտոնական․ Դուգլաս Կոստան վերադարձավ Մյունխեն

Պաշտոնական․ Դուգլաս Կոստան վերադարձավ Մյունխեն

05/10/2020 - 18:29

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» վինգրեր Դուգլաս Կոստան 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի մյունխենյան ակումբի կազմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» վարձակալության ավարտից հետո չի ունենալու խաղացողին գնելու անմիջական իրավունք։

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2015-2017 թվականներին արդեն հանդես եկել է «գերմանական մեքենայի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտում հայտնվել է 77 անգամ՝ դառնալով 14 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023