Պաշտոնական․ Ատալանտայի գլխավոր տաղանդներից մեկը կտեղափոխվի ՄՅՈՒ

Պաշտոնական․ Ատալանտայի գլխավոր տաղանդներից մեկը կտեղափոխվի ՄՅՈՒ

06/10/2020 - 01:07

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը «Ատալանտայի» հետ համաձայնության է հասել 18-ամյա վինգեր Ամադ Տրաորեի տեղափոխության հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իվուարցի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականին։ Խաղացողը պարզապես չի հասցնի ներկա պահին ստանալ Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունք, այդ պաճտառով էլ նա միայն հաջորդ տարի կմիանա նոր ակումբին։

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» Տրաորեի դիմաց Բերգամոն ներկայացնող ակումբին վճարելու են 30 մլն եվրո։

«Յունայթեդը» նշում է, որ Տրաորեին հետևում է դեռևս 2016 թվականից։

Հավելենք, որ Ամադ Տրաորեն համարվում է «Ատալանտայի» գլխավոր տաղանդներից մեկը, ով հիմնականում հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմերում, որոնց կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 93 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նախոր մրցաշրջանում Տրաորեն Ա սերիայի կազմում մասնակցել էր 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հանդես է գալիս հիմնականում աջ վինգերի դիրքում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023