Պաշտոնական․ Բավարիան պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի նախկին հարձակվողի հետ

Պաշտոնական․ Բավարիան պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի նախկին հարձակվողի հետ

05/10/2020 - 18:58

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական արմատներով կամերունցի հարձակվողը մյունխենյան ակումբին բաժին է հասել անվճար, քանի որ խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ սեպտեմբերի 1-ին ավարտվել էր և նա ազատ գործակալի կարգավիճակում էր։ Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։

Նոր ակումբի կազմում 31-ամյա կենտրոնական հարձակվողը հանդես կգա «13» համարի մարզաշապիկով։

Չուպո-Մոտինգը Բունդեսլիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի։ Նա հանդես է եկել «Շալկե-04»-ի, «Համբուրգի», «Նյուրեմբերգի» և «Մայնցի» կազմում, իսկ ընդհանուր առմամբ գերմանական գլխավոր առաջության շրջանակում անցկացրել է 204 հանդիպման՝ դառնալով 45 գոլի և 21 գոլի հեղինակ։ Կամերունցի հարձակվողի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մյունխենյան կաումբը հայտարարեց, որ «Յուվենտուսից» վարձակելել է Դուգլաս Կոստային։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023