Author Archives: Miqayel

Եվրո-2020․ մեկնարկում են անցումային հանդիպումները

Հոկտեմբերի 8-ին մեկնարկում են Եվրո-2020-ի անցումային հանդիպումները, որոնց արդյունքներով էլ կիմանանք Եվրոյի վերջին 4 հավաքականների անունները։ Անցումային խաղերի իրավունք են ձեռք բերել Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության արդյունքում իրենց խմբերի հաղթողները և այն հավաքականները, որոնք չեն կարողացել որակավորման փուլի արդյունքում ձեռք բերել ուղիղ ուղեգիր։ Այսօր կկայանան անցումային կիսաեզրափակիչ հանդիպումները․ կայանալու են հետևյալ 8 հանդիպները Վրաստան – […]

Իգուայինը տուգանայինից կատարած հիանալի հարվածով բացել է գոլերի հաշիվը ՄԼՍ-ում🎥

Ամերկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել «Նյու-Յորք Ռեդ Բուլի» նկատմամբ։ «Ինտեր Մայամիի» կազմում հաղթական գնդակը խփել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուայինը, ով 82-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձել է հիանալի գոլի հեղինակ։ Հավելենք, որ արգենտինացի հարձակվողի համար սա առաջին գոլն էր օվկիանոսից այն կողմ տեղափոխվելուց […]

Բարտոմեուի աթոռը երերում է․ հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների օրինականությունը

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մոտ ժամանակներս, հնարավոր է, թողնի զբաղեցրած պաշտոնը։ Մոտ մեկ ամիս առաջ «Բարսելոնայի» անդամներից Ժորդի Ֆարե ստորագրահավաք էր սկսել, որպեսզի անվստահության քվե հայտնի 57-ամյա նախագահին։ Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի հավաքվի 16521 ստորագրություն, սակայն Ֆարեն հավաքել էր 20687-ը։ Դրանից հետո «Բարսելոնան» սկսեց զբաղվել այդ ստորագրությունների օրինականությունը և ակումբի օրենսդրությանը համապատասխանելը ստուգելը, […]

Արցախից Երևան տեղափոխված երեխաները ներկա են եղել հավաքականի մարզմանը🎥

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռամզական գործողություններ են տեղի ունենում, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ Արցախի տարբեր շրջաններից ժամանել են Երևան։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ խաղին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հավաքականի հերթական մարզմանը ներկա են եղել Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած […]

45-ամյա դարպասապահը հայտնվել է Ուկրաինայի հավաքականի հայտացուցակում

Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ուկրաինայի իրենց գործընկերների դեմ։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ խաղին հայտավորվել է «դեղինների» դարպասապահների մարզիչ Ալեքսանդր Շովկովսկին, ով այժմ 45 տարեկան է։ Շովկովսկին իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016 թվականին։ Բանն այն է, որ ուկրաինացիների երկու դարպասապահներ Անդրեյ Լունինն ու Յուրի Պանկինը վարակվել […]

Սանչոյի համար պայքարում երկու ակումբ առաջ են անցել Յունայթեդից

«Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի համար մղվող պայքարում, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», պայքարի մեջ են նաև այլ ակումբներ։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Independent պարբերականը, «Բավարիան» և «Լիվերպուլը» ներկա պահին խաղացողի համար մղվող պայքարում առաջ են անցել «կարմիր սատանաներից»։ 20-ամյա անգլիացի ֆուտբոլիստը նոր փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ էր ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Կողմերը երկար […]

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հայաստան և միացել հավաքականին

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է Հայաստան և միացել մեր ազգային ընտրանուն։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը հավաքականի կազմում թիմակիցների հետ հասցրել է անցկացնել նույնիսկ առաջին մարզումը։ Մեր հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի 3-4-րդ տուրերի շրջանակում Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ կայանալիք խաղերին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մեր […]

Պաշտոնական․ Հարոյանը նոր ակումբ ունի

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներակայացնող «Տամբովի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 28-ամյա հայազգի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։ Հիեշցնենք, որ Վարզդատ Հարոյանը սեպտեմբերի 22-ին երկկողմ համաձայնությամբ խզել […]

Ատլետիկոն զայրացած է Արսենալի ղեկավարների պահվածքից

Ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Արսենալը» 50 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Ատլետիկո Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Թոմաս Փարթիին․ հենց այդքան էր կազմում գանացի ֆուտբոլիստի հրաժարագինը։ Լոնդոնյան ակումբն այնքան է շտապել գործարքն ավարտին հասցնել, որ նույնիսկ «հնդկացիներին» տեղյակ չի պահել խաղացողի հրաժարագնի կետի ակտիվացման մասին։ Ինչպես երևում է «Ատլետիկոյի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ, ակումբը խաղացողի […]

Պաշտոնական․ Մարիո Գյոտցեն տեղափոխվեց ՊՍՎ

Ինչպես տեղեկացնում է Հոլանդական Էրեդիվիզան ներկայանցող ՊՍՎ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մարիո Գյոտցեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Նոր ակումբի կազմում 28-ամյա կիսապաշտպանը հանդես կգա «27» համարի մարզաշապիկով։ Մարիո Գյոտցեի վերջին ակումբը «Բորուսիա Դորտմունդն» էր, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից։ 2013-16 թվականներին էլ […]

1 1,557 1,558 1,559 1,560 1,561 1,920