Սանչոյի համար պայքարում երկու ակումբ առաջ են անցել Յունայթեդից

Սանչոյի համար պայքարում երկու ակումբ առաջ են անցել Յունայթեդից

07/10/2020 - 17:11

«Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի համար մղվող պայքարում, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», պայքարի մեջ են նաև այլ ակումբներ։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Independent պարբերականը, «Բավարիան» և «Լիվերպուլը» ներկա պահին խաղացողի համար մղվող պայքարում առաջ են անցել «կարմիր սատանաներից»։

20-ամյա անգլիացի ֆուտբոլիստը նոր փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ էր ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Կողմերը երկար ժամանակ բանակցում էին, նույնիսկ մի պահ համաձայնության էին հասել, սակայն, ի վերջո, գործարքը չկայացավ, քանի որ «Բորուսիա Դորոմտունդը» խաղացողի դիմաց ցանկանում էր ստանալ նվազագույնը 120 մլն եվրո, իսկ մանկունյական ակումբն այդ գումարը ցանկանւոմ էր վճարել մաս-մաս, ինչին էլ համաձայն չէին «իշամեղուների» ղեկավարները։ Այժմ խաղացողի ներկայացուցիչները ենթադրում են, Սանչոյի կարիերայի հետագա զարգացման համար «Լիվերպուլն» ավելի հավանական տարբերակ է։

Սանչոն նախկինում արդեն շփվել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ և անչափ գոհ է մնացել գերմանացի մասնագետից։

Մերսիսայդյան ակումբը վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացավ ծախսել 100+ մլն եվրո, սակայն, սպասվում է, որ իրավիճակը կփոխվի հաջորդ ամռանը։ Ենթադրություն կա, որ «Լիվերպուլը» համարվում է խաղացողի ամենացանկալի ակումբը։

Հավանական է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողին ձեռք բերելու հնարավորություններն արդեն ձեռքից բաց է թողել։ Ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ «Յունայթեդի» համար այդ տրանսֆերը կարժենա մինչև 250 մլն եվրո, որն իր մեջ ներառելու էր նաև խաղացողի աշխատավարձն ու գործակալներին վճարվող փոխատուցվող գումարը։ Տրանսֆերի ձախողման հիմնական պատճառներից մեկը հենց դա է եղել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023