Պաշտոնական․ Մարիո Գյոտցեն տեղափոխվեց ՊՍՎ

Պաշտոնական․ Մարիո Գյոտցեն տեղափոխվեց ՊՍՎ

07/10/2020 - 12:20

Ինչպես տեղեկացնում է Հոլանդական Էրեդիվիզան ներկայանցող ՊՍՎ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մարիո Գյոտցեի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Նոր ակումբի կազմում 28-ամյա կիսապաշտպանը հանդես կգա «27» համարի մարզաշապիկով։

Մարիո Գյոտցեի վերջին ակումբը «Բորուսիա Դորտմունդն» էր, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից։ 2013-16 թվականներին էլ նա հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում, որտեղ 37 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել էր հենց դորտոմւնդյան ակումբից։ Գյոտցեն «Բորուսիայի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 219 հանդիպման՝ դառնալով 45 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բավարիայի» կազմում՝ 114 հանդիպման՝ դառնալով 36 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականը հենց «Սուպեր Մարիոյի» խփած միակ գոլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթեց Արգենտինայի հավաքականին՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023