Եվրո-2020․ մեկնարկում  են անցումային հանդիպումները

Եվրո-2020․ մեկնարկում են անցումային հանդիպումները

08/10/2020 - 13:55

Հոկտեմբերի 8-ին մեկնարկում են Եվրո-2020-ի անցումային հանդիպումները, որոնց արդյունքներով էլ կիմանանք Եվրոյի վերջին 4 հավաքականների անունները։ Անցումային խաղերի իրավունք են ձեռք բերել Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության արդյունքում իրենց խմբերի հաղթողները և այն հավաքականները, որոնք չեն կարողացել որակավորման փուլի արդյունքում ձեռք բերել ուղիղ ուղեգիր։

Այսօր կկայանան անցումային կիսաեզրափակիչ հանդիպումները․ կայանալու են հետևյալ 8 հանդիպները

Վրաստան – Բելառուս (Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 20։00)

Բուլղարիա – Հունգարիա (22։45)

Բոսնիա և Հերցեգովինա – Հյուսիսային Իռլանդիա (22։45)

Իսլանդիա – Ռումինիա (22։45)

Նորվեգիա – Սերբիա (22։45)

Հյուսիսային Մակեդոնիա – Կոսովո (22։45)

Սլովակիա – Իռլանդիա (22։45)

Շոտլանդիա – Իսրայել (22։45)

Անցումային խաղերի երզրափակիչներում կարող են ձևավորվել հետևյալ զույգերը․

Լիգա A – Բուլղարիա/Հունգարիա – Իսլանդիա/Ռումինիա

Լիգա B – Բոսնիա և Հերցեգովինա/Հյուսիսային Իռլանդիա – Սլովակիա/Իռլանդիա

Լիգա C – Նորվեգիա/Սերբիա – Շոտլանդիա/Իսրայել

Լիգա DՎրաստան/Բելառուս – Հյուսիսային Մակեդոնիա/Կոսովո

Եզրափակիչ հանդիպումները կայանալու են սույն թվականի նոյեմբերի 12-ին։

Եվրո – 2020-ի խմբային փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 30-ին, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը․

Խումբ A

Թուրքիա

Իտալիա

Ուելս

Շվեյցարիա

Խումբ B

Դանիա

Ֆինլանդիա

Բելգիա

Ռուսաստան

Խումբ C

Նիդերլանդներ

Ուկրաինա

Ավստրիա

Անցումային խաղեր – Լիգա D/A հաղթող

Խումբ D

Անգլիա

Խորվաթիա

Անցումային խաղեր – Լիգա C-ի հաղթող

Չեխիա

Խումբ E

Իսպանիա

Շվեդիա

Լեհաստան

Ազգերի լիգա – Լիգա B-ի հաղթող

Խումբ F

Ազգերի լիգա – Լիգա A/D հաղթող

Պորտուգալիա

Ֆրանիսա

Գերմանիա

Հիեշնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հունիսի 12-հուլիսի 12-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով և կկայանա 2021 թվականի հունիսի – հուլիսի 11-ը։ Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կայանալու է եվրոպական 12 տարբեր քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Բաքվում, Հռոմում, Սանկտ Պետերբուրգում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բուդապեշտում, Գլազգոյում, Բիլբաոյում, Ամստերդամում։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023