Դրամա Ուեմբլիում!!! Իտալիան Եվրո-2020-ի եզրափակչում է🎥
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ Իսպանիայի հավաքականի ձեռքում էր, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը, սակայն գրեթե գոլային պահեր չկային։ «Ֆուրիա ռոխայի» ստեղծած վտանգավոր պահերից կարելի է առանձնացնել միայն 25-րդ րոպեին Դանիո Օլմոյի դրվագը, ում հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց «սկուադրա աձուրային»։ […]