Author Archives: Miqayel

Ռեալը, Բարսան ու Յուվեն, Սուպերլիգայի հետ կապված, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

«Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Սուպերլիգայի հետ։ Հայտարարության մեջ շեշտը դրվում է Մադրիդի դատարանի կայացրած վճռի վրա, ըստ որի, ՈՒԵՖԱ-ն չի կարող որևէ պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի ակումբների նկատմամբ։ «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալ Մադրիդը» գոհունակությամբ են ընդունել Մադրիդի դատարանի կայացրած վճիռը, որն ՈՒԵՖԱ-ին պարտադրել է դադարեցնել այն գործողությունները, որոնք ուղղված […]

Գևորգ Ղազարյանն իր առաջին գոլն է խփել Հայաստան վերադառնալուց հետո🎥

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 30-ին մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին, իսկ թիմի վերջին գոլը 73-րդ րոպեին խփել է Գևորգ Ղազարյանը։ Հավելենք, որ Ղազարյանը Հայաստան վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեկնարկեց VBET ՀՊԼ-ը. Փյունիկը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց🎥

Հուլիսի 30-ին մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի մեկնարկային խաղում մրցեցին առաջնության նորեկ ԲԿՄԱ-ն և

Պաշտոնական. Արսենալը խոշոր տրանսֆեր իրականացրեց

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Վայթին։ «Արսենալը» 23-ամյա պաշտպանի դիմաց վճարել են 58.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Վայթը «Բրայթոնի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 41 հանդիպում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բարսելոնան , Բրեյթվեյթի տրանսֆերի հարցում, համաձայնության է հասել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի հետ

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն։ Աղբյուրի փոխանղմամբ` կողմերը տրանսֆերի հարցում արդեն համաձայնության են հասել, իսկ «մրճահարները» դանիացի հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո։ Հատկանշական է, որ չնայած ակումբները հասել են համաձայնության, 30-ամյա հարձակվողը չի ցանկանում տեղափոխվել «Վեսթ Հեմ»։ Բացի դրանից, Բրեյթվեյթին չեն գոհացնում լոնդոնյան ակումբի […]

Կադիսը կրկին հայերեն գրառում է կատարել` հիշեցնելով հերթական ընկերական խաղի մասին📸

«Կադիսը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Անդալուսական ակումբը հուլիսի 30-ին ընկերական հանդիպում է անցկացնելու «Էսպանյոլի» դեմ։ Ինչպես «Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ, այնպես էլ հիմա «դեղին սուզանավը» հայերենով գրառում է կատարել Facebook-ի իր էջում` հիշեցնելով հանդիպման մասին։ Հավելենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով […]

Դավիդ Լուիսը շուտով նոր ակումբ կունենա

«Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսը, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շուտով նոր ակումբ կունենա։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա պաշտպանը պայմանագիր է համաձայցրել թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]

Պաշտոնական. Գարի Լինեկերը միացել է Լա լիգայի թիմին

Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, անգլիացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը 2021/22 մրցաշրջանից սկսած կաշխատի La Liga TV-ում։ Լինեկերը նոր մեկնարկելիք մրցաշրջանում, որպես փորձագետ, վերլուծելու է Լա լիգայի հանդիպումները։ Հավելենք, որ Լինեկերն աշխատում է նաև BBC և BT Sports հեռուստաընկերություններում։ Հիշեցնենք, որ Գարի Լինեկերը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է նաև […]

Արսեն Վենգերը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան։ Ինչպես տեղեկացնում է Blick-ը, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան 71-ամյա մասնագետին դիտարկում է որպես այդ երկրի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։ Աղբյուրի փոխանցմամբ` շվեյցարացիները Վենգերին դիտարկում են որպես կարճաժամկետ տարբերակ և նրան ցանկանում են հրավիրել, որպեսզի վերջինս օգնի նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր։ Ներկայումս լեգենդար նախկին մարզիչը ՖԻՖԱ-ում […]

ԿԼ. Բարսեղյանի, Բիչախչյանի, Բաբայանի թիմերը դուրս եկան որակավորման երրորդ փուլ🎥

Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։ Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն […]

1 1,468 1,469 1,470 1,471 1,472 2,100