Պաշտոնական. Գարի Լինեկերը միացել է Լա լիգայի թիմին

Պաշտոնական. Գարի Լինեկերը միացել է Լա լիգայի թիմին

30/07/2021 - 15:07

Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, անգլիացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը 2021/22 մրցաշրջանից սկսած կաշխատի La Liga TV-ում։

Լինեկերը նոր մեկնարկելիք մրցաշրջանում, որպես փորձագետ, վերլուծելու է Լա լիգայի հանդիպումները։

Հավելենք, որ Լինեկերն աշխատում է նաև BBC և BT Sports հեռուստաընկերություններում։

Հիշեցնենք, որ Գարի Լինեկերը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Բարսելոնայի» կազմում (1986-89 թթ.), որի մարզաշապիկով անցկացրել է 128 հանդիպում` դառնալով 48 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023