Author Archives: Miqayel

Ատլետիկո – Չելսի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կկայանա «Ատլետիկո Մադրիդ» – «Չելսի» դիմակայության առաջին հանդիպումը։ Խաղը կայանալու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում։ Նախապես որոշված էր, որ կողմերն առաջին հանդիպումն անցկացնելու են «Ատլետիկո Մադրիդի» մարզադաշտում՝ «Վանդա Մետրոպոլիտանոյում», սակայն Մեծ Բրիտանիայում նոր թափ հավաքած կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով, մի շարք երկրներ որևէ հաղորդակցություն չունեն այդ երկրի հետ, ինչի […]

Լացիո – Բավարիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիո» – «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Աստոն Վիլլան իր ֆուտբոլիստներին արգելել է խաղալ «Fantasy Football»

«Աստոն Վիլլայի» ղեկավարությունը դժգոհ է իր ֆուտբոլիստների և ակումբի անձնակազմի գործողություններից, քանի որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացած «Լեսթերի» (1։2) դեմ խաղից առաջ ինֆորմացիոն արտահոսք է տեղի ունեցել, ինչը կապված է եղել թիմի ավագ Ջեք Գրիլիշի վնասվածքի հետ։ Ինֆորմացիոն արտահոսքը տեղի է ունեցել հանրահայտ «Fantasy Football» խաղի միջոցով։ Բանն այն է, որ Բիրմինգհեմը ներկայացնող […]

Սուարես․ «Բարսայի ղեկավարներն ասում էին, որ ես ծեր եմ ու չեմ կարող այլևս բարձր մակարդակով խաղալ»

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայից» հեռանալու և դրանից հետո հանդիպած խնդիրների մասին․ «Մի կողմից ես ցանկանում էի հեռանալ, քանի որ «Բարսելոնայի» հետ անցած ճանապարահից հետո, ինձ հետ այդպես վարվեցին։ Ամենադժվարն այն է, երբ ունես ընտանիք, որը անցնող 6 տարիներին սովոր էր լինել նույն վայրում։ Թերևս դժվար էր նաև երեխաներին բացատրել տեղափոխության պատճառները, քանի […]

Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական վրիպումը Կրոտոնեի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ (3:0)։ Հանդիպման 29-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն հարձակման աջ եզրից Ֆեդերիկո Կիեզայի կատարած փոխանցումից հետո պորտուգալացի ֆուտբոլիստն ընդամենը 1-2 մետր հեռավորությունից չկարողացավ դիպուկ հարվածով գնդակն ուղարկել Ալեքս Կորդացի պաշտպանած դարպաս։ 36-ամյա հարձակվողի հարվածը մի փոքր […]

Ռոնալդուն Յուվեին բարձրացնում է 3-րդ հորիզոնական🎥

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, ողջ հանդիպումն անցավ «բյանկոներիների» տոտալ առավելությամբ, ովքեր որևէ հնարավորություն չտվեցին կարգով իրենց ակնհայտ զիջող մրցակցին՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Վեսթոն Մակենիի անվան […]

Ագուերոն բանակցություններ է վարում մի շարք գրանդ ակումբների հետ

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Սերխիո Ագուերոն , ամենայն հավանականությամբ, գալիք ամռանը կլքի «քաղաքաբնակների» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, արգենտինացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Բարսելոնայի», «Ինտերի» և «Յուվենտուսի» հետ։ Վերջերս 32-ամյա հարձակվողը հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում․ «Չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ մրցաշրջանի ավարտից հետո։ Չունեմ նույնիսկ ամենափոքր պատկերացում, թե ինչ […]

Ռեալը լուրջ կորուստներով է մոտենում Ատալանտայի դեմ խաղին

Փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերից սկսած, կկայանա Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության «Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը։ Մադրիդյան ակումբն իր պաշտոնական Twitter-ի էջում հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր հայտավորված են լինելու «Ատալանտայի» դեմ խաղին։ «Արքայական» ակումբը լուրջ կորուստներով է մոտենում այդ հանդիպմանը, քանի որ տարբեր պատճառներով խաղը բաց կթողնեն Կարիմ Բենզեման, Սերխիո […]

Սամուել Էտո’օյի որդու գեղեցկագույն գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

Մավրիտանիայում տեղի է ունենում Աֆրիկայի ազգերի գավաթի երիտասարդական առաջնությունը, որին հավաքականները մասնակցում են Մ-20 տարեկան ֆուտբոլիստներով։ Կամերունի Մ-20 տարեկանների հավաքականը, որը մրցաշարի ֆավորիտներից մեկն է, ընդգրկված է A խմբում։ «Անխորտակելի առյուծները» (խմբ․` Կամերունի հավաքականի մականունն է) վերջին՝ 3-րդ տուրի շրջանակում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարան Մոզամբիկի իրենց հասակակիցների նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, […]

Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստուհիների գեղեցիկ հնարքները Երևանի կենտրոնում 🎥

Ինչպես գիտեք, Հայաստանի կանանց ազգային հավաքականը, Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ, մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի ալիքն այսօր՝ փետրվարի 22-ին, հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որտեղ կանանց հավաքականի ֆուտբոլիստուհիներ Նենսի Ավեսյանը, Մարալ Արթինը և Սիդնի Վերմիլիոնը գնդակով գեղեցիկ հնարքներ են ցուցադրում Երևանի Կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,443 1,444 1,445 1,446 1,447 1,924