Աստոն Վիլլան իր ֆուտբոլիստներին արգելել է խաղալ «Fantasy Football»

Աստոն Վիլլան իր ֆուտբոլիստներին արգելել է խաղալ «Fantasy Football»

23/02/2021 - 18:00

«Աստոն Վիլլայի» ղեկավարությունը դժգոհ է իր ֆուտբոլիստների և ակումբի անձնակազմի գործողություններից, քանի որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացած «Լեսթերի» (1։2) դեմ խաղից առաջ ինֆորմացիոն արտահոսք է տեղի ունեցել, ինչը կապված է եղել թիմի ավագ Ջեք Գրիլիշի վնասվածքի հետ։

Ինֆորմացիոն արտահոսքը տեղի է ունեցել հանրահայտ «Fantasy Football» խաղի միջոցով։ Բանն այն է, որ Բիրմինգհեմը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստներ նույնպես խաղում են «Fantasy» և «Լեսթերի» դեմ հանդիպումից երկու օր առաջ սկսել են իրենց թիմից «վաճառել» Ջեք Գրիլիշին։ «Վիլլայի» ֆուտբոլիստների թվում են եղել Մեթ Թարգեթը, Նիլ Թեյլորը, Կոնոր Հուրիհեյնը, ինչպես նաև ակումբի վերլուծաբան Սքոթ Էդի-Լինֆորթը և ֆիզիոթերապևտ Ռոբ Մարշալը։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Աստոն Վիլլայի» ղեկավարությունը դիտարկել է և հասկացել, որ Գրիլիշի վնասվածքի մասին ինֆորմացիոն արտահոսքը կարող էր տեղի ունենալ տարբեր աղբյուրներով, այդ պատճառով էլ ակումբի ֆուբտոլիստներին և աշխատակազմի ներկայացուցիչներին արգելել է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքի միջոցով խաղալ «Fantasy Football»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի մյուս ակումբները նույնպես դիտարկում են այն հարցը, թե արդյո՞ք իրենց ֆուտբոլիստները, խաղալով «Fantasy», կարող են ինֆորմացիոն արտահոսքի աղբյուր դառնալ։

Հավելենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքի միջոցով «Fantasy Football» է խաղում ոչ ավել, ոչ պակաս 8 մլն մարդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023