Ռոնալդուն Յուվեին բարձրացնում է 3-րդ հորիզոնական🎥

Ռոնալդուն Յուվեին բարձրացնում է 3-րդ հորիզոնական🎥

23/02/2021 - 01:38

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, ողջ հանդիպումն անցավ «բյանկոներիների» տոտալ առավելությամբ, ովքեր որևէ հնարավորություն չտվեցին կարգով իրենց ակնհայտ զիջող մրցակցին՝ խփելով երեք անպատասխան գնդակ։

Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Վեսթոն Մակենիի անվան դիմաց։ Հավելենք, որ գոլերը գրանցվեցին 38, 45+1 և 66-րդ րոպեներին։

Հատկանշական է, որ պորտուգալացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց իր 18-րդ գոլը և կրկին միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը՝ 1 գոլով առաջ անցնելով «Ինտերի» գոլահար Ռոմելու Լուկակուից։

Անդրեա Պիռլոյի սաների առավելությունը չափազանց ակնհայտ էր, ինչն արտահայտվեց նաև թվերով։ Թուրինյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում կատարեց 24 հարված, որոնցից 9-ը՝ դիպուկ, գնդակին տիրում էր ժամանակի 62%-ը, իրացրեց 6 անկյունային հարված, ինչպես նաև անցկացրեց 56 վտանգավոր գրոհ։

Այսպիսով, «Յուվենտուսը» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 45 միավոր և մրցաշարային դիրքերը բարելավեց միանգամից 3 տեղով՝ բարձրանալով «մաքուր» 3-րդ հորիզոնական։

«Ծեր սենյորան» Ա սերիայի առաջատար «Ինտերին» զիջում է 8 միավոր, սակայն միլանյան ակումբի համեմատ «Յուվեն» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Ինչ վերաբերվում է «Կրոտոնեին», ապա ակումբը վաստակել է ընդամենը 12 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023