Author Archives: Miqayel

Սլովենիայի հավաքականի հարձակվողի հիասքանչ գոլը Շվեդիայի դեմ խաղում🎥

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Սլովենիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցում է Շվեդիայի դեմ։ 28-րդ րոպեին սլովենացիների կազմից ընթացքից կատարած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Բենյամին Շեշկոն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է Իռլանդիային🎥

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցում է Իռլանդիայի դեմ։ Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով. 18-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ջոն Էգանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իռլանդիա – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ֆիգուն ընկերների հետ համաշխարհային ռեկորդ է սահմանել` ֆուտբոլ խաղալով 6 կմ բարձրության վրա🎥

«Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն շատ արտասովոր ֆուտբոլային հանդիպման է մասնակցել։ Բանն այն է, որ Mastercard-ը ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել 6166 մ բարձրության վրա` զրոյական ձգողականության պայմաններում։ Հանդիպմանը մասնակցել են տարբեր մայրցամաքներ ներկայացնող ֆուտբոլիստներից բաղկացած երկու թիմ՝ Լուիշ Ֆիգուի գլխավորությամբ։ Հանդիպումը կայացել է ինքնաթիռում տեղադրված 75 քմ տարածք ունեցող […]

Interfootball-ի հարցմանը մասնակցածների 63%-ը չի հավատում, որ Հայաստանի հավաքականը կպահպանի տեղն Ազգերի լիգայի B դիվիզիոնում

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ։ Այդ հանդիպման արդյունքի շնորհիվ Հայաստանի հավաքականը հնարավորություն ստացավ պահպանել տեղը B դիվիզիոնում։ Մեր ընտրանուն անհրաժեշտ է մրցաշարի վերջին` 6-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթել Իռլանդիային` B դիվիզիոնում մնալու համար։ Շոտլանդիա – Իռլանդիա (2:1) հանդիպումից հետո Interfootball-ի Telegram-ի […]

Բելինգհեմը կողմնորոշվել է, թե որ ակումբի կազմում է ցանկանում շարունակել կարիերան

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը թերահավատորեն է տրամադրված անգլիական ակումբների` իր հանդեպ հետաքրքրության հանդեպ, քանի որ կարիերան ցանկանում է շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 19-ամյա կիսապաշտպանը 2023 թ. ամռանը լինելու է «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը։ Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստին հետևում է դեռևս 2019 թվականից, իսկ 2022 թ. տարեսկզբից […]

Հայաստանի հավաքականի հայտացուցակն Իռլանդիայի դեմ հանդիպման համար

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 6-րդ տուրի շրջանակում կայանալիք Իռլանդիայի դեմ հանդիպմանը։ Հանդիպմանը հայտավորված են լինելու հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո, Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան Պաշտպաններ – Վարզդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Ստյոպա Մկրտչյան, Տարոն Ոսկանյան, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Հրայր Մկոյան, Հակոբ Հակոբյան, […]

Կապառոս. «Տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը»

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ – Արդյո՞ք կարող եք վաղը կրկնել այն ,ինչ արեցիք Երևանում Իռլանդիայի դեմ խաղում: – Հենց դրա համար էլ եկել ենք: Վաղը մենք երկու կարևոր […]

Հարոյան. «Մենք փորձում ենք մոռանալ վերջին խաղը»

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ – Հավանաբար հիասթափված եք Ուկրաինայի դեմ խաղից հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս խաղից: – Մենք փորձում ենք մոռանալ վերջին խաղը: Շատ դժվար ու անհաջող օր […]

Կանադական ակումբի հարձակվողի կիսաշրջադարձ հարվածով անհավանական գոլը🎥

Կանադական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ատլետիկո Օտտավան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Կավալրիին»։ 4-րդ րոպեին հյուրերի հարձակվող Բալու Թաբլան մրցակից տուգանային հրապարակից կատարած կիսաշրջադարձ հարվածով դարձել է անհավանական գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,034 1,035 1,036 1,037 1,038 2,104