Տարվա սխալը. 20-ամյա դարպասապահը 11-մետրանոց նշակետը շփոթել է գնդակի հետ🎥
Շվեդական Ալսվենսկանի (Խմբ.` բարձրագույն դիվիզիոնը) 2-րդ տուրում «Համարբյուն» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Հեկենին»։
Հանդիպման արդեն 5-րդ րոպեին անչափ զավեշտալի դրվագ գրանցվեց, երբ «Համարբյուրի» 20-ամյա դարպասապահ Օլիվեր Դովինը 11-մետրանոց նշակետը շփոթեց գնդակի հետ այն խաղի մեջ մտնցնելու պահին, ինչի հետևանքով մրցակցի հարձակվող Բենի Տրաորեն գրավեց դատարկ դարպասը։
Նշենք, որ Տրաորեն այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Հեկենը» վաստակեց 6 միավոր և գլխավորեց Ալսվենսկանի մրցաշարային աղյուսակը։
«Համարբյուն», 3 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալսվենսկան, Համարբյու, Հեկեն, Շվեդիայի առաջնություն, Օլիվեր Դովին