Անգլիական գրանդը հրաժարվել է Քեյնին գնելու գաղափարից
«Մանչեսթեր Յունայթեդն» անելու է ամեն ինչ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թոփ հարձակվող ձեռք բերելու համար։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, այդ դիրքի ամրապնդման համար «կարմիր սատանաները» դիտարկում են Հարի Քեյնի («Տոտենհեմ»), Վիկտոր Օսիմենի («Նապոլի») և Դուշան Վլահովիչի («Յուվենտուս») տարբերակները։
Այդուհանդերձ, մանկունյական ակումբը հրաժարվել է Քեյնին գնելու մտքից և չի պատրաստվում որևէ բանակցություն սկսել «Տոտենհեմի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` խնդիրն այն է, որ «Յունայթեդը» խուսափում է «Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լևիի հետ հավանական բարդ շփումից։
Հաղորդվում է, որ մանկունյական ակումբը չի ցանկանում Քեյնի հարցում ռիսկի դիմել, քանի որ շատ լավ հասկանում է, որ գործարքի բանակցությունները, մեծ հավանականությամբ, կարող են ձգձվել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, ինչը միանշանակ ձեռնտու չէ մարզչական շտաբի համար։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցանկանում է, որ թիմի հավանական նոր կենտրոնական հարձակվողն ակումբի կազմում անցնի միջմրցաշրջանային հատվածը։
Այդ ամենով պայմանավորված` «Յունայթեդն» արդեն կենտրոնացել է Օսիմենին և Վլահովիչին ձեռք բերելու ուղղությամբ։
««Յունայթեդը» չի կարող իրեն թույլ տալ մրցաշրջանն սկսել առանց նոր հարձակվողի, սակայն, նախկինում աշխատելով Լևիի հետ, նրանք չեն ցանկանում նորից անցնել այդ մղձավանջի միջով»,- հավելել է աղբյուրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիել Լեվի, Դուշան Վլահովիչ, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նապոլի, Վիկտոր Օսիմեն, Տոտենհեմ, տրանսֆերներ