Գվարդիոլան տվել է այն խաղացողի անունն, ում հետ պատերազմ կգնար
«Եթե ես ստիպված լինեի գնալ պատերազմ, ապա միանշանակ ես կգնայի Արթուրո Վիդալի հետ։ Ես նրա հետ աշխատել եմ «Բավարիայում» և լավ հիշողություններ ունեմ նրա հետ կապված։ Նա հիանալի տղա է, ով սիրում է մրցել։ Այդ տղան թիմին միշտ տալիս է այն, ինչը պակասում է թիմին։
Դուք կարող եք հարվածել նրան, բայց նա ցույց կտա, թե ամեն ինչ նորմալ է, եթե կա դրա անհրաժեշտությունը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում alairelibre-ն։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան և Արթուրո Վիդալը միասին աշխատել են «Բավարիայում» 2013-16 թվականներին։
# Արթուրո-Վիդալ, Պեպ Գվարդիոլա