Weekend-ի սայթաքումը. Ման. Սիթին միավորներ կորցրեց Նոթինգհեմ Ֆորեսթի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
«Քաղաքաբնակները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և 41-րդ րոպեին Բերնարդու Սիլվայի խփած գոլի շնորհիվ էլ հաղթում էին մրցակցին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Պեպ Գվարդիոլայի թիմը բազմիցս կարող էր մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն «անտառապահներն» իրենց ունեցած միակ իրական գոլային պահը վերածեցին դարպասի գրավման և միավոր փրկեցին. 84-րդ րոպեին աչքի ընկավ Քրիս Վուդը։
Հանդիպման հերոս դարձավ «Ֆորեսթի» դարպասապահ Կեյլոր Նավասը` կատարելով 5 սեյվ։
Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 52 միավոր և նահանջեց 2-րդ հորիզոնական` մրցաշարային աղյուսակի առաջատարությունը զիջելով «Արսենալին». «զինագործներն» իրենց ակտիվում ունեն 54 միավոր։
«Նոթինգհեմ Ֆորեսթը», 25 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի, Նոթինգհեմ Ֆորեսթ, Պեպ Գվարդիոլա, Քրիս Վուդ