Ինտերը միջոցներ չունի տրանսֆերներ իրականացնելու համար
«Ինտերը» ֆինանսական խնդիրների առջև է կանգնել և չունի միջոցներ տրանսֆերներ իրականացնելու համար։
««Ինտերի» տրանսֆերային բյուջեն հավասարվել է զրոյի։ Ակումբի ղեկավարությունը կանգնել է փակուղու առջև»,- Twitter-ի իր միրկոբլոգում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Նշենք, որ միլանյան ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ է բաժանվել Դենզել Դումֆրիսի և Ռոմելու Լուկակուի ծառայություններից։
Բելգիացի հարձակվողն, ով այժմ վարձավճարով է հանդես գալիս «ներաձուրիների» կազմում, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։
Ինչ վերաբերվում է Դումֆրիսին, ապա հոլանդացի լատերալի տրանսֆերի դիմաց «Ինտերը» ցանկանում է ստանալ նվազագույնը 40 մլն եվրո։
Հավելենք, որ միլանյան ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 19 խաղից հետո վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է միայն 4-րդ հորիզոնականն` առաջատար «Նապոլիից» հետ մնալով 13 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, տրանսֆերներ