Արսենալը հաղթեց Տոտենհեմին` ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Արսենալը»։
Առաջին խաղակեսն անցավ «զինագործների» շոշափելի խաղային առավելության պայմաններում և նախքան ընդմիջում Միկել Արտետայի թիմը երկու գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։
«Արսենալի» կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ Ուգո Լյորիսը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսն էլ անցավ Անտոնիո Կոնտեի թիմի առավելությամբ, ում սաներն ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացան դրանք իրացնել ու հաշվի մեջ փոփոխություն մտցնել։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև «Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը` կատարելով 7 սեյվ։
Այսպիսով, Արտետայի թիմը հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 47 միավոր և էլ ավելի ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։
«Զինագործները» մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում են արդեն 8 միավորով։
«Խցանները», 33 միավորով, 5-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Արոն Ռեմսդեյլ, Արսենալ, Մարտին-Էդեգոր, Միկել Արտետա, Ուգո Լյորիս, Տոտենհեմ