ԱԱ-2022. Արգենտինայի վերջնական հայտացուցակում երկու փոփոխություն է տեղի ունեցել
Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում երկու փոփոխություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է «ալբիսելեստեի» Twitter-ի պաշտոնական էջը, հավաքականի երկու հարձակվողներ Նիկոլաս Գոնսալեսը («Ֆիորենտինա», Իտալիա) և Խոակին Կոռեան («Ինտեր», Իտալիա) վնասվածքների պատճառով բաց կթողնեն տարվա կարևորագույն ստուգատեսը։
Հաղորդվում է, որ վերջնական հայտացուցակում նրանց կփոխարինեն Անխել Կոռեան («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա) և Տիագո Ալմադան («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ)։
Հիշեցնենք, որ Արգենտկնան ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված է C խմբում և կմրցի Լեհաստանի, Մեքսիկայի ու Սաուդյան Արաբիայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անխել Կոռեա, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Խոակին Կոռեա, Մունդիալ-2022, Նիկոլաս Գոնսալես, Տիագո Ալմադա, Քաթար-2022