Բավարիան գերգոլառատ խաղում ջախջախեց Մայնցին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Մայնցի» դեմ։
Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին տոտալ առավելություն` գոլառատ խաղում մրցակցին ջախջախելով 6:2 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան, Սադիո Մանեն, Լեոն Գորեցկան, Մաթիս Թելն ու Էրիկ Մաքսիմ Չուպո Շոտինգը։
«Մայնցի» գոլերը խփեցին Սիլվան Վիդմերն ու Մարկուս Ինգվարտսենը։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 25 միավոր և գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Մայնցը», 18 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լեոն Գորեցկա, Մաթիս Թել, Մայնց, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա, Սադիո-Մանե, Սերժ Գնաբրի