Մեսսիի ու Մբապեի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում ջախջախեց Մաքքաբի Հայֆային🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Մաքքաբի Հայֆայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:2 հաշվով։
Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Լեո Մեսսին ու Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Կարլոս Սոլերը, իսկ հյուրերի պաշտպան Շոն Գոլդբերգը գրավեց սեփական դարպասը։
«Մաքքաբիի» երկու գոլերն էլ խփեց Աբդուլայե Սեկը` նույնպես դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ Մեսսին ու Մբապեն, բացի խփած գոլերից, իրենց անվան դիմաց նաև երկուական գոլային փոխանցում կատարեցին։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
H խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- ՊՍԺ – 11 միավոր
- «Բենֆիկա» – 11 միավոր
- «Յուվենտուս» – 3 միավոր
- «Մաքքաբի Հայֆա» – 3 միավոր
Այսպիսով, ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդուլայե Սեկ, Լեո Մեսսի, Կարլոս Սոլեր, Կիլիան-Մբապե, Մաքքաբի Հայֆա, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ