«Մենք կարողանում ենք հրաշքներ գործել». Բարսելոնայի փոխնախագահը` Մեսսիի վերադարձի մասին
«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուար Ռոմեուն հայտնել է, որ ակումբը փորձելու է վերադարձնել Լեո Մեսսիին, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում։
«Եթե մարզական ղեկավարները նպատակահարմար համարեն, մենք բոլոր ջանքերը կգործադրենք Մեսսիին վերադարձնելու համար։ Մենք կարողանում ենք հրաշքներ գործել։
Լեո Մեսսին ակումբի համար արժեքավոր խաղացող է, և նրա համար դռները միշտ բաց կլինեն»,- Ռոմեուի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «բլաուգրանայի» կազմում հանդես է եկել 2005-2021 թթ.` անցկացրած 778 խաղում դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրեց ՊՍԺ-ի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էդուար Ռոմեու, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանս