Բավարիան անկասելի խաղով ջախջախեց Վիկտորիա Պլզենին🎥
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Վիկտորիա Պլզենի» դեմ։
Հանդիպման մեծ մասում մյունխենյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լերոյ Սանեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Սադիո Մանեն, Սերժ Գնաբրին ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 9 միավոր և գլխավորում է C խմբի մրցաշարային ադյուսակը։
«Վիկտորիան» դեռևս միավոր չի վաստակել և խմբում զբաղեցնում է վերջին` 4-րդ հորիզոնականը։
Այս խմբում ընդգրկված «Բավարիան» ու «Ինտերն» իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր, որոնք դեռևս պետք միմյանց միջև հանդիպում անցկացնեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լերոյ-Սանե, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա, Սերժ Գնաբրի, Վիկտորիա-Պլզեն