Յուվենտուսը փորձում է ուշքի գալ` խոշոր հաշվով հաղթելով Բոլոնիային🎥

Յուվենտուսը փորձում է ուշքի գալ` խոշոր հաշվով հաղթելով Բոլոնիային🎥

03/10/2022 - 00:41

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «բյանկոներներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆիլիպ Կոստիչը, Դուշան Վլահովիչն ու Արկադիուշ Միլիկը։

Նշենք, որ թուրինյան ակումբը բոլոր մրցաշարերում վերջին անգամ հաղթել էր օգոստոսի 31-ին` Ա սերիայի 4-րդ տուրում 2:0 հաշվով առավելության հասնելով «Սպեցիայի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 13 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

«Բոլոնիան», 6 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023