Սոնը կարող է տեղափոխվել Նապոլի
Տիս Բլիմեյսթերը, ով հանդիսանում է «Տոտենհեմի» հարավկորեացի կիսապաշտպան Սոն Հին Մինի գործակալը, չի բացառել իր հաճախորդի տեղափոխությունը իտալական «Նապոլի»
«Իմ ֆուտբոլիստները երբեք չեն խաղացել «Նապոլիում»։ Իմ սիրելի ֆուտբոլիտ Մարադոնան խաղացել է նրանց կազմում։ Չեմ բացառում Սոնի՝ «Նապոլի» տեղափոխությունը։
Գիտեմ, որ Սոնը սիրում է Իտալիան, այնտեղի ուտելիքն ու իտալացիներին։ Ֆուտբոլում երբեք ոչինչ բացառված չէ։ Նրան դժվար կլինի գնել «Տոտենհեմից», քանի որ վերջին տարիներին նրա տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է»,- գործակալի խոսքերը մեջ է բերում Football Italia-ն։
Սոնը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը «Բայերից»՝ 30 մլն եվրոյով։
# Նապոլի, Սոն-Հոն-Մին, Տոտենհեմ