Դրամա «Խոսե Սորիլիայում». 37-ամյա Նեգրեդոն առաջին հաղթանակը պարգևեց Կադիսին Վալյադոլիդի դեմ խաղում🎥

Դրամա «Խոսե Սորիլիայում». 37-ամյա Նեգրեդոն առաջին հաղթանակը պարգևեց Կադիսին Վալյադոլիդի դեմ խաղում🎥

17/09/2022 - 01:28

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության հետնապահ «Կադիսը»` «Խոսե Սորիլիա» մարզադաշտում, հյուրընկալվեց «Վալյադոլիդին»։

Չնայած հանդիպման ողջ ընթացքում «Վալյադոլիդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Պաչետայի սաները չկարողացան գեթ մեկ գնդակ ուղարկել անդալուսական ակումբի դարպասը։

Դեռ ավելին` 90+2-րդ րոպեին «Կադիսը», հանդիպման ընթացքում կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով, հաղթանակ կորզեց. աչքի ընկավ 37-ամյա վետերան հարձակվող Ալվարո Նեգրեդոն։

Հավելենք, որ հանդիպման հերոս դարձավ «դեղինների» դարպասապահ Խերեմիաս Լեդեսման` կատարելով 6 սեյվ։

Այսպիսով, «Կադիսը» հաղթեց 1:0 հաշվով և ընդհատեց մեկնարկային 5 խաղերում կրած պարտություններից բաղկացած անհաջող շարքը, ինչից հետո Սերխիո Գոնսալեսի թիմը վաստակեց 3 միավոր և լքեց մրցաշարային աղյուսակի վերջին` 20-րդ հորիզոնականը` բարձրանալով 19-րդ հորիզոնական։

Նշենք, որ «Կադիսը» ոչ միայն տոնեց առաջին հաղթանակը, այլև 2022/23 մրցաշրջանում խփեց առաջին գոլը։

«Վալյադոլիդը», 4 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023