Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ են մտել նաև 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը հաղթել էր մեկնարկային երկու գոտեմարտերում` դուրս գալով 1/4 եզրափակիչ, որի շրջանակում, ցավոք, 0:4 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Սեբաստիան Նադին։
Հետագայում սերբ ըմբիշը հաղթեց նաև կիսաեզրափակիչում և դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Հրաչյա Պողոսյանին ստանալ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն։
23-ամյա ըմբիշը մրցելու է Աբդելջեբար Ջեբարի (Ալժիր) – Ռազվան Արնաուց զույգի հաղթողի դեմ։
Հաղթանակի դեպքում Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար և կգոտեմարտի ադրբեջանցի Թալեհ Մամադովի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հրաչյա Պողոսյան։