ԿԼ. Արարատը խուսափեց պարտությունից Շկենդիայի դեմ խաղում, սակայն լքեց պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» սեփական հարկի տակ մրցեց հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը զիջել էր 0:2 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն չափազանց անհաջող մեկնարկեց «Արարատի» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին Խուան Բրավոն գրավեց սեփական դարպասը։
Հյուրերը նախքան ընդմիջման գնալը ևս մեկ գնդակ ուղարկեցին «Արարատի» դարպասը. 45+3-րդ րոպեին աչքի ընկավ Սիդրիտ Գուրին։
Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «արարատցիներն» իրենց մեջ ուժ գտան ու ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը. 49-րդ ու 79-րդ րոպեներին երկու անգամ փայլուն գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Արամ Ոսկանյանի սաներին ավելին անել չհաջողվեց. այն ավրտվեց 2:2 հաշվով։
Այսպիսով, «Արարատն» ընդհանուր դիմակայությունում պարտվեց 2:4 հաշվով` դուրս մնալով պայքարից։
«Շկենդիան» էլ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում կմրցի Լատվիան ներկայացնող «Վալմիերայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Արարատ - Շկենդիա, Գոռ Մալաքյան, Խուան Բռավո, Կոնֆերենցիաների լիգա, Շկենդիա