Երկու ակումբներ պայքարում են` Բարսելոնայի պաշտպանին ձեռք բերելու համար
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա կատալոնական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռուբեն Ուրիան, ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Ռոման»։
Հաղորդվում է, որ երկու ակումբներն էլ մտադիր են վարձակալել 26-ամյա պաշտպանին։
«Տոտենհեմը» վարձակալական պայմանագրում պատրաստ է ներառել նաև պարտադիր գնման իրավունք։
Նշվում է, որ «Բարսելոնան» հույսեր չի կապում Լանգլեի հետ և ցանկանում է մինչև նախամրցաշրջանային հատվածը բաժանվել նրանից։
Հավելենք, որ ֆրանսիացի պաշտպանը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2018 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 159 հանդիպում` դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Կլեման Լանգլե, Ռոմա, Տոտենհեմ, տրանսֆերներ