Տոտենհեմը ջախջախեց Նորվիչին` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։
Լոնդոնյան ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «խցանները» մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։
Անտոնիո Կոնտեի թիմի կազմից Հին Մին Սոնն ու Դեյան Կուլուշևսկին դարձան դուբլի հեղինակ, իսկ Հարի Քեյնն աչքի ընկավ մեկ անգամ։
Այս հաղթանակից հետո «Տոտեմհեմը» վաստակեց 71 միավոր և առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում` նվաճելով Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
«Նորվիչը» մնաց 22 միավորով ու եզրափակեց մրցաշարային աղյուսակը և դուրս մնաց Պրեմիեր լիգայից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Դեյան Կուլուսևսկի, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Նորվիչ, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ