Ջակա. «Արսենալն արժանի չէ ոչ միայն ՉԼ, այլև  ԵԼ ուղեգիր նվաճելուն»

Ջակա. «Արսենալն արժանի չէ ոչ միայն ՉԼ, այլև ԵԼ ուղեգիր նվաճելուն»

17/05/2022 - 17:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկավելիս 0:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։

Հանդիպումից հետո իր թիմի խաղից դժգոհել է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Գրանիտ Ջական.

«Այսքանից հետո դժվար է բառեր գտնել։ Մենք նույնիսկ արժանի չէինք խաղադաշտում գտնվել։ Չգիտեմ` ինչու է այդպես։

Մենք չարեցինք այն, ինչ ծրագրված էր, չլսեցինք ու չկատարեցինք մարզչի հրահանգները և խաղացինք ծայրահեղ վատ։

«Արսենալն» արժանի չէ ոչ միայն Չեմպիոնների լիգայի, այլև Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելուն։ Դժվար է այս ամենն ընդունելը։

Եթե որևէ մեկը պատրաստ չէ դաշտ դուրս գալ նման խաղում, ավելի լավ է մնա տանը։ Տարիքը չպետք է նշանակություն ունենա, և եթե դու նյարդայնանում ես, մնա՛ տանը կամ էլ նստի՛ր պահեստայինների նստարանին։ Պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կամք ունեն և պատրաստ են դուրս գալ խաղադաշտ։

Բոլորը խոսում են առաջատարի որակներից, սակայն մենք ֆուտբոլ ենք խաղում, այլ ոչ թե թենիս։ Պետք չէ դուրս գալ դաշտ ու խաղալ այսպես։ Մենք խայտառակ տեսք ունեինք։

Սա մեր ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, և այժմ ամոթ են զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր եկել էին մարզադաշտ` մեզ աջակցելու։

6 տարի սպասում ենք Չեմպիոնների լիգա վերադառնալուն։ Ամեն ինչ մեր ձեռքում էր։

Այնպիսի տպավորություն էր, թե «Նյուքասլը» մեր տեղում է, իսկ մենք` «Նյուքասլի»»,- շվեյցարացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC

Հավելենք, որ «Նյուքասլից» կրած պարտության հետևանքով «զինագործները» Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրից առաջ նահանջեցին 5-րդ հորիզոնական ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր տվող 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» զիջում են 2 միավոր։

Վերջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի «Էվերտոնի» դեմ։ «Խցաններն» էլ կհյուրընկալվեն «Նորվիչին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023