Դրամա «Լուիջի Ֆերարիսում». Ջենոան 90+6-րդ րոպեին հաղթանակ կորզեց Յուվենտուսից🎥
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Ջենոան» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո կողմերը դրամա էին պատրաստել ֆուտբոլասերների համար։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, Պաուլո Դիբալան աջ ոտքի հիանալի հարվածով բացեց հանդիպման հաշիվը։
Երկար ժամանակ դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում, իսկ կողմերը բազմիցս վրիպում էին նպաստավոր դիրքերից։
Թվում էր` թուրինյան ակումբը կհաղթի իր համար ոչինչ չորոշող խաղում, սակայն հանդիպման վերջնամասում «Ջենոնան» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև հաղթանակ կորզեց։
Նախ 87-րդ րոպեին աչքի ընկավ Ալբերտ Գունդմունդսոնը, ապա 90+6-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց Դոմենիկո Կրիշիտիոն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, «Ջենոան» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո Ալեքսանդր Բլեսինի թիմը վաստակեց 28 միավոր` բարձրանալով 18-րդ հորիզոնական ու շարունակում է պայքարել տեղն Ա սերիայում պահպանելու համար։
«Յուվենտուսը», 69 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսանդր Բլեսին, Դոմենիկո Կրիշիտո, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, Ջենոա