Էրիկսենը, հնարավոր է, կարիերան շարունակի Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ ակումբի կազմում
«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The North Echo-ն, դանիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», որը ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ։
Հաղորդվում է, որ «կաչաղակները» պատրաստ են էականորեն բարելավել 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը, որը նա վաստակում է «Բրենթֆորդի» կազմում։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Էրիկսենին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Էվերտոնը», «Վեսթ Հեմն» ու «Տոտենհեմը»։
Հիշեցնենք, որ դանիացի կիսապաշտպանը 2022 թ. հունվարի 31-ին է կարճաժամկետ պայմանագիր կնքել «մեղուների» հետ, որը չի ներառում դրա` մեխանիկորեն երկարաձգման կետ։
Հավելենք, Էրիկսենը «Բրենթֆորդի» կազմում մինչ օրս անցկացրել է 5 հանդիպում` դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Էվերտոն, Նյուքասլ, Վեսթ Հեմ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն