Բոնուչին անդրադարձել է Կարապետյանի հետ դրվագին
Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչին խոսել է Հայաստան – Իտալիա խաղում աղմկալի դրվագի մասին, որտեղ Ալեքսանդր Կարապետյանը 2-րդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից.
«Ներողություն խնդրելու կարիք չկա: Ես արմունկով երկու հարված արդեն ստացել էի և պաշտպանվում էի: Ընդունել եմ կայացված որոշումը և շարժվել առաջ, որքանով էլ այն վիճելի է:
Միշտ ամեն ինչ ներդնում եմ լավ դրսևորվելու համար: Ես 91 հանդիպում եմ անցկացրել հավաքականում»,- «Յուվենտուսի» ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
# Ալեքսանդր-Կարապետյան, Լեոնարդո-Բոնուչի, Հայաստան-Իտալիա