Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները խոչընդոտում են «Սանտիագո Բերնաբեուի» վերկառուցման աշխատանքներին
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդը» տնային հանդիպումները կրկին անցկացնում է հանարահայտ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, սակայն այնտեղ տեղի են ունենում շինարարական աշխատանքներ։
«Ռեալը» լրջորեն ձևափոխում է մարզադաշտը և իրականացնում է վերակառուցման ու նաև, կարելի է ասել, վերապրոֆիլավորման աշխատանքներ, ինչից հետո այն դառնալու է բազմաֆունցկիոնալ կենտրոն։
Սպասվում է, որ հետագայում մարզադաշտը, բացի ֆուտբոլային հանդիպումներից, կկարողանա ընդունել նաև սպորտային այլ իրադարձություններ, կիբերսպորտի մրցաշարեր, տարբեր համերգներ ու մշակութային իրադարձություններ, նույնիսկ` կրկեսի ներկայացումներ։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները լրջորեն խոչընդոտում են «Սանտագո Բերնաբեուի» վերակառուցման աշխատանքներին։
Բանն այն է, որ Մադրիդի «Ռեալը» մարզադաշտի գլխավոր ճակատը պատում է չժանգոտվող պողպատից պատրաստված թիթեղներով, որոնք Իսպանիա են ներկրվում Ռուսաստանից, սակայն այժմ երկու երկրների միջև կոնտեյներային երթևեկությունը դադարեցված է, ինչը կարող է հանգեցնել մարզադաշտի վերակառուցման աշխատանանքների ավարտի հետաձգմանը։
Սպասվում է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա «արքայական» ակումբը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերամառուցման աշխատանքները պետք է ավարտի 2022-ին։
Նշենք, որ «Ռեալը» մարզադաշտի վերակառուցման համար 900 մլն եվրո վարկ է վերցրել, որը պետք հետ վճարի մինչև 2043 թվականը։
Հավելենք, որ մարզադաշտը վերակառումից հետո ունենալու է հետևյալ տեսքը.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռեալ Մադրիդ, Սանտիագո Բերնաբեու