Նյու-Յորք Սիթին 11-մետրանոցներով հաղթեց Պորտլենդ Թիմբերսին` դառնալով ՄԼՍ-ի չեմպիոն🎥
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՄԼՍ-ի 2021 թ. մրցաշրտանի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչը, որի շրջանակում «Նյու-Յորք Սիթին» մրցեց «Պորտլենդ Թիմբերսի» դեմ։
«Նյու-Յորք Սիթին» 41-րդ րոպեին Վալենտին Կաստելյանոսի խփած գոլի շնորհիվ մինչև 90+4-րդ րոպեն հաղթում էր, սակայն «Պորտլենդի» ֆուտբոլիստներին հաջողվեց խփել պատասխան գնդակն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ. աչքի ընկավ Ֆելիպե Մորան։
Լրացուցիչ ժամանակում կողմերը գոլեր չխփեցին, իսկ հաղթողին որոշելու համար իրացրի 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին «Նյու-Յորք Սիթիի» ֆուտբոլիստները։
Այսպիսով, «Նյու-Յորք Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՄԼՍ-ի չեմպիոն։
Հավելենք, որ այս ակումբը պատկանում է հեղինակավոր «City Football Group» սպորտային հոլդինգին, որին պատկանում է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# City Football Group, Մանչեսթեր-Սիթի, ՄԼՍ, Նյու Յորք Սիթի, Պորտլենդ Թիմբերս, Վալենտին Կաստելյանոս, Ֆելիպե Մորա