Ատալանտան հիացնում է. Գասպերինիի թիմը հյուրընկալվելիս հաղթեց Նապոլիին🎥
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց «Ատալանտայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, կողմերը գոլառատ, դինամիկ ու գրավիչ ֆուտբոլ պարգևեցին հանդիսականներին` խփելով 5 գոլ, ինչի արդյունքում «Ատալանտան» 3:2 հաշվով հաղթեց մրցակցին։
Ջանպիերո Գասպերինիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռուսլան Մալինովսկին, Մերիհ Դեմիրալն ու Ռեմո Ֆրոյլերը։
«Նապոլիի» գոլերը խփեցին Պյոտր Զելինսկին ու Դրիս Մերտենսը։
«Ատալանտան» այս հաղթանակից հետո վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Բերգամոն ներկայացնեղ ակումբն էլ ավելի մոտեցավ առաջատար եռյակին և մրցաշարային աղյուսակը գլխավորող «Միլանին» զիջում է ընդամենը 4 միավոր։
«Նապոլին» էլ մնաց 36 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական` իրենից առաջ թողնելով «Միլանին» (38 միավոր) և «Ինտերին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Դրիս Մերտենս, Ինտեր, Լուչիանո-Սպալետի, Մերիհ Դեմիրալ, Միլան, Նապոլի, Պյոտր Զելինսկի, Ջանպիերո Գասպերինի, Ռեմո Ֆրոյլեր, Ռուսլան Մալինովսկի