2021/22 մրցաշրջանի լավագույն դրիբլյորները` ըստ CIES-ի հետազոտության
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մինչ այս պահն ամենահաջողն են դիմել դրիբլինգի 2021/22 մրցաշրջանում։
Ցանկում տեղ են գտել այն ֆուտբոլիստները, ոքվեր նվազագույնը 40 անգամ դրիբլինգի փորձ են կատարել։
Ցանկը կազմելիս հաշվի է առնվել, թե քանի անգամ է ֆուտբոլիստը շրջանցել մրցակցին յուրքանաչյուր 100 րոպեի ընթացքում։
2021/22 մրցաշրջանի դրիբլյորների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն») – 11.24 (հաջողված փորձերը` 78.9%)
- Նահուել Լուխան («Ունիվերսիդսդ դե Չիլի») – 9.68 (57.1%)
- Չիդերա Էջուկե (ԲԿՄԱ Մոսկվա) – 9.29 (66.2%)
- Էրիկ դե Արուդա («Սեարա») – 8.32 (78%)
- Մանոր Սոլոմոն («Շախտյոր Դոնեցկ») – 8.09 (80.6%)
- Մունիր Շույար («Յենի Մալաթիասպոր») – 8.09 (62.5%)
- Խվիչա Կվարացխելիա («Ռուբին») – 7.82 (52.2%)
- Դավիդ Ֆոֆանա («Մոլդե») – 7.72 (57.5%)
- Իգոր Իվանովիչ («Շախտյոր Սոլիգորսկ») – 7.62 (56.6%)
- Հեսեմ Հասան («Միրանդես») – 7.45 (62.3%)
Թոփ-5 առաջնությունների դրիբլյորների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն») – 11.24 (հաջողված փորձերը` 78.9%)
- Ռաֆայել Լեաու («Միլան») – 7.1 (67.5%)
- Ալեն Սեն-Մաքսեմեն («Նյուքասլ») – 7.02 (61%)
- Կամալդին Սուլեմանա («Ռեն») – 6.44 (55.6%)
- Նեյմար (ՊՍԺ) – 6.28 (60%)
- Ալֆոնսո Դևիս («Բավարիա») – 6.14 (65.6%)
- Ժերեմի Բոգա («Սասուոլո») – 5.8 (61.1%)
- Սոֆիան Բուֆալ («Անժեր») – 5.52 (53.8%)
- Նայթան Նանդես («Կալյարի») – 5.36 (70%)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 5.33 (55.7%)
Նշենք` CIES-ը հայտնում է, որ հետազոտությունն իրականացնելիս օգտվել է InStat հեղինակավոր ֆուտբոլային բազայից։
# CIES, Ադամա Տրաորե, Ալեն Սեն-Մաքսեմեն, Ալֆոնսո Դևիս, Դավիդ Ֆոֆանա, Էրիկ դե Արուդա, Ժերեմի Բոգա, Իգոր Իվանովիչ, Խվիչա Կվարացխելիա, Կամալդին Սուլեմանա, Կիլիան-Մբապե, Հեսեմ Հասան, Մանոր Սոլոմոն, Մունիր Շույար, Նահուել Լուխան, Նայթան Նանդես, Նեյմար, Չիդերա Էջուկե, Ռաֆայել Լեաու, Սուֆիան Բուֆալ