Ռոնալդուն ու Ջորջինան զույգ երեխայի են սպասում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին կհայրանա։
Ինչպես տեղեկացնում է Hola պարբերականը, պորտուգալացի ֆուտբոլիստի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, այժմ 12-շաբաթական հղի է։
Ռոնալդուն նույնպես հաստատել է Ջորջինայի հղիության փաստը. նրանք զույգ երեխա են ունենալու։
36-աշմյա հարձակվողն այդ մասին հայտնել է սոցցանցերի իր էջերում` հրապարակելով իր և Ջորջինայի լուսանկարը։
Հատկանշական է, որ Ռոնալդուն արդեն ունի զույգ երեխաներ։ 2017 թ. հունիսին փոխնակ մայրը հանրահայտ ֆուտբոլիստին պարգևեց որդի և դուստր` Եվային և Մատեոյին։
Բացի Եվանից և Մատեոյից, Ռոնալդուն ունի ևս երկու երեխա` Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը և Ալան Պարտինը։ Վերջինսի մայրը հենց Ջորջինա Ռոդրիգեսն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջորջինա Ռոդրգես