Բարսելոնան 2017 թ. Մբապեի փոխարեն նախընտրել է ձեռք բերել Դեմբելեին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, որ կատալոնական ակումբը 2017 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկել է Կիլիան Մբապեին ձեռք բերելու տարբերակը, սակայն, ի վերջո, գնել է Ուսման Դեմբելեին։
«Մենք դիտարկում էինք նրան ձեռք բերելու տարբերակը, սակայն մարզիչը (Խմբ.` այդ ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Էռնեստո Վալվերդեն էր) նախապատվությունը տվեց Ուսման Դեմբելեին, քանի որ նրան անհրաժեշտ էր այնպիսի ֆուտբոլիստ, ով տարածություն կստեղծեր»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հավելենք, որ 2017 թ. ամռանը Ուսման Դեմբելեն 135 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվեց «Բարսելոնա»։
Ֆրանսիացի վինգերը մինչ օրս կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 118 հանդիպում` դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Դրան զուգահեռ, Դեմբելեն «բլաուգրանասի» շարքերը համալրելուց հետո ստացել է 12 վնասվածք, ինչի հետևանքով բաց է թողել 575 օր կամ 91 հանդիպում։
Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, ապա 2017 թ. ամռանը նա «Մոնակոյից» վարձավճարով տեղափոխվեց ՊՍԺ, ինչից հետո հաջորդ ամռանը փարիզյան ակումբը 145 մլն եվրոյի դիմաց գնեց ֆրանսիացի հարձակվողի ամբողջական տրանսֆերը։
Մինչ այս պահը Մբապեն «Փարիզի» կազմում անցկացրել է 183 հանդիպում` դառնալով 137 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էռնեստո-Վալվերդե, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիլիան-Մբապե, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, տրանս