Լեո Մեսսին օգոստոսի 8-ին մամուլի ասուլիս կտա

Լեո Մեսսին օգոստոսի 8-ին մամուլի ասուլիս կտա

07/08/2021 - 17:10

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, օգոստոսի 8-ին «Նոու Կամպ» մարզադաշտում մամուլի ասուլիս կտա, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 14:00-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին այլևս չի շարունակելու մրցելույթները կատալոնական ակումբի կազմում, քանի որ «կապտանռնագույնները» չեն կարող գրանցել նրա հետ կնքված պայմանագիրը։

Արդեն կան հավաստի տեղեկություններ, որ արգենտինացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում և փարիզյան ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023