Մեսսին կայացրել է իր ընտրությունը

Մեսսին կայացրել է իր ընտրությունը

07/08/2021 - 00:31

Ինչպես հայտնի է, Լեո Մեսսին այլևս հանդես չի գալու «Բարսելոնայի» կազմում, քանի որ կատալոնական ակումբը չի կարող գրանցել նրա հետ կնքված պայմանագիրը։

Օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ն բավական հաջողությամբ բանակցություններ է վարում արգենտինացի ֆուտբոլիստի հետ և նրան 3 տարվա պայմանագիր է առաջարկել` տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով։

Եվ ահա, ըստ լրագրող Մոհամեդ Բուհաֆսիի ունեցած տեղեկությունների, 34-ամյա ֆուտբոլիստը կատարել է իր ընտրությունը և որոշել է տեղափոխվել ՊՍԺ։

Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «2+1» ձևաչափով, իսկ «Փարիզը» փորձելու է առաջիկա հանգստյան օրերին ավարտին հասցնել գործարքը և շուտով այդ հարցի շուրջ ակումբի ղեկավարությունը հանդիպելու է Լեո Մեսսիի հայրիկի` Խորխե Մեսիի հետ։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «բլաուգրանասի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ 2003 թ. նա նորամուտը նշեց «կապտանռնագույնների» գլխավոր թիմում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023